Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Սա կոչվում է քաղաքականություն

 Սա կոչվում է քաղաքականություն
14.05.2025 | 14:41

Երեկվա ահաբեկիչը այսօր երկրի առաջնորդ է, ով բանակցում է այն երկրի առաջնորդի հետ, ով իրեն հայտարարել է ահաբեկիչ և ներառվել համապատասխան ցուցակներում։

Քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստն է։

Իսկ ձեզ, սիրելի ժողովուրդ, տարիներ շարունակ խաբել են «միջազգային հանրություն», «միջազգային իրավունք», «միջազգային օրենք», «քաղաքակիրթ աշխարհ» և նմանատիպ տերմիններով, որոնք հնարվել են մարդկանց խաբելու և, որպես մահակ, թույլերի դեմ կիրառելու համար։ Իսկ ուժեղ պետություններն հենց իրենք են ստեղծում օրենքն ու իրավակարգը։

Հույս ունեմ, այսուհետ, երբ ձեզ կասեն, թե «միջազգային հանրությունը» կամ «միջազգային իրավունքը» թույլ չի տալիս, ուղղակի ասողին կշպրտեք ասպարեզից, որովհետև արդեն որերորդ անգամ աշխարհը ապացուցում է, որ «քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստն է», և ով չի տիրապետում դրան, ասպարեզում լինելու իրավունք պետք է չունենա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3271

Մեկնաբանություններ